«ԵվրոՔուիզը շարժման մեջ»

#ԵվրաակումբՕշական-ը,որ հիմնադրվել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության և «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի համագործակցությամբ շարունակում է «ԵվրոՔուիզը շարժման մեջ» ծրագիրը: Այս անգամ Եվրաակումբցիները այցելեցին Փարպի,որտեղ հանդիպում ունեցան Փարպիի և Բազմաղբյուրի երիտասարդների հետ։ Եվրաակումբցիները ներկայացրին Եվրաակումբ Օշականի գործունեությունը, հետո խաղացին #ԵվրոՔուիզ, խոսեցին ԵՄ ընձեռած հնարավորություններից։ Երիտասարդները խոսեցին իրենց միջազգային փորձից՝Erasmus + ծրագրերից,և թե ինչպե՞ս մասնակցել նմանատիպ ծրագրերի ու թրեյնինգների։ Վերջում Եվրաակումբցիները Փարպեցիների օգնությամբ որոշեցին բացահայտել գյուղը և ուղևորվեցին դեպի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Սուրբ Դավիթ մատուռ

Ցավոք սրտի, մեզ շատ բան հայտնի չէ Սուրբ Դավիթ մատուռի մասին։ Հայտնի է միայն, որ այն կառուցվել է ուշ միջնադարում և վերակառուցվել 1990-ականներին։ Ներկայումս մատուռից դուրս՝ հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ են իրականացվում։

St David’s Chapel

Unfortunately, we do not know much about St. David’s Chapel. It is only known that it was built in the late Middle Ages and rebuilt in the 1990s. Currently, construction works are being carried out outside the chapel, in the adjacent area.

Սուրբ Թարգմանչաց եկեղեցի

Փարպին իսկապես հարուստ է իր հնագույն կառույցներով, ունի հարուստ պատմական անցյալ և ամենատպավորիչ ապացույցներից է Սուրբ Թարգմանչաց եկեղեցին։ Վաղ քրիստոնեական ժամանակներից մեզ հասած այս կառույցը վերագրվում է 6-7-րդ դարերին։ Եկեղեցին նվիրված է մեր սրբերին՝ Մեսրոպ Մաշտոցին, Ներսես Շնորհալուն։

St Targmanchats Church

Parpi is really rich with its ancient structures, it has a very rich historical past and one of the most impressive proofs is St Targmanchats Church. This structure, which has reached us from early Christian times, is attributed to the 6th-7th centuries. The church is dedicated to our Saints: Mesrop Mashtots, Nerses Shnorhali.

Փարպիի մասին

Մարզ՝ Արագածոտն Քաղաք՝ Աշտարակ Գյուղ՝ Փարպի Բնակչություն՝ 2456 Մակերեսը՝ 8.92 կմ քառակուսի Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1100 մ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք Փարպի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1100 մ է։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղում են գտնվում 5-րդ դարի Ծիրանովոր եկեղեցին, 7-րդ դարի Սուրբ Թարգմանչաց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ Փարպիում Read more…

About Parpi

Region: Aragatsotn City: Ashtarak Village: Parpi Population: 2456 Surface Area: 8.92 square km The height above sea level: 1100m The distance from the regional center: 5 km to the northwest Parpi, a village in Ashtarak community of Aragatsotn region, Armenia. The distance from the regional center is 5 km to the northwest, and 30 kilometers northwest of the capital of the Republic of Armenia – the city of Yerevan.the height above sea level is 1100 Read more…