Այսօր: Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2021թ.
Փարպիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 61
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Փարպի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Փարպի, (0232)64303, parpi.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2021 թվականի N 61

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետ, 1-ին ենթակետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-դ և 4-րդ կետերի պահանջներով.

Փարպի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Հաստատել Փարպի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները՝ համաձայն 2,3 և 6 հատվածների:

Հողի օտարումից մուտք-22979800 (քսաներկու միլիոն ինը հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր ) ՀՀ դրամից 15279800 (տասնհինգ միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր) ՀՀ դրամը հատկացնել 04.5.1 (ճանապարհային տրանսպորտ) ծրագրի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածին:

7500000 (յոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել 04.3.2 նավթամթերք և բնական գազ ծրագրի 5112 (շենքերի և  շինությունների կառուցում) հոդվածին

04.2.4 ոռոգում ծրագրի 5113 (շենքերի և շինությունների նորոգում) հոդվածից 3000000 (երեք միլիոն) ՀՀ դրամը և 08.2.7 (հուշարձաններ և մշակույթային արժեքներ) ծրագրի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածից 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել

06.4.1 փողոցների լուսավորում ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածին:

08.2.7 (հուշարձաններ և մշակույթային արժեքներ) ծրագրի 5113 (շենքերի և շինությունների նորոգում) հոդվածից 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ 

Հողի օտարումից մուտք 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել

01.6.1 (դիմումներ և հայցադիմումներ) ծրագրի 5129 (մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին:


Կողմ -5

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆԱՐԵԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐՈ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ Գ. ՓԱՐՊԻ, Ղ. ՓԱՐՊԵՑՈՒ Փ. 21
(0232)64303
parpi.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐՊԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner