Ղեկավարվելով առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ժամանակ գործող <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի կարգավիճակի մասին>> 26.12.2002թ.-ի N510-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Կառավարության <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 18.05.2006թ.-ի N912-Ն և 29.12.2005թ. N2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով լիցենզավորված կազմակերպության կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ Ավագ Գեղամի Ավագյանի իրավահաջորդ Ռազմիկ Ավագի Ավագյանի սեփականությանը պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0071-0001 ծածկագրով հողամասը և նրանում մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները ընդգրկված չեն ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, նախատեսված չեն այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, չեն խոչընդոտում հողամասերի նպատակային օգտագործմանը, ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, ինչպես նաև հնագիտական, պատմամշակույթային հողօգտագործման պահպանության գոտիներում, նաև այն, որ 0071-0001 ծածկագրում առկա բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել Ռազմիկ Ավագի Ավագյանի սեփականության իրավունքը Փարպի համայնքում 0071-0001 ծածկագրով՝ 0,3680 հա մակերեսով հողամասի նկատմամբ.
2.Ճանաչել օրինական մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը կառուցված 369,40ք.մ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ, որից
ա/ բնակելի տուն՝ կիսանկուղ-27,50ք.մ
բ/ բնակելի տուն՝ կիսանկուղ-66,1 ք.մ
գ/բնակելի տուն՝ կիսանկուղ-33,1 ք.մ
դ/Բ/հ-30,3 ք.մ
ե/բնակելի տուն-126,15ք.մ
զ/Բ/պ-4,6ք.մ
է/ա/տ-20,0
ը/անասնագոմ-38,75ք.մ
թ/թոնրատուն-21,3ք.մ
ժ/պարիսպ-1.6ք.մ
3.Ճանաչել ինքնակամ 49,15 ք.մ, որից
ա/անասնագոմ -44,2ք.մ
բ/կաթսայատուն-4,95ք.մ
4.0071-0001 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Դ.Տեր- Մկրտչյան 2-րդ փողոց տուն 1
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: