 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Փարպի, (0232)64303 parpi.aragatsotn@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 2
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 22-րդ ենթակետով, Փարպի համայնքի ավագանու <<Փարպի համայնքի փողոցների անվանակոչության մասին>> 03.06.2006թ.-ի N6 որոշման 1-ին կետի, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. 2387-Ն որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի վարչական սահմաններում գտնվող, Նատուշ Արսենի Խաչատրյանի սեփականությանը պատկանող 082-008 ծածկագրով հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ Փարպի համայնք Գ. Լուսավորիչի փողոց N42 հողամաս:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համայնքի ղեկավար՝ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
20 __ թ. ____________
գ.Փարպի