Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Փարպի, (0232)64303 parpi.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍ_ՀԱՐԱՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 16.12.2020թվականի N68 որոշումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի սեփականությանը պատկանող, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերը ամբողջությամբ կամ դրանց մի մասը ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկված փոխհատուցման գումարներով.

ա/ծածկագիր 02-110-0155-0007 բնակավայրերի նշանակության հողամասից առանձնացված 02-110-0155-0088 ծածկագրով հողամասը՝ մակերեսը 32,55 քմ՝ ուղղակի վաճառքով օտարել 253268 (երկու հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր վաթսունութ) դրամ փոխհատուցման գումարով.

բ/ծածկագիր 02-110-0149-0026 գյուղատնտեսական նշանակության հողամասից առանձնացված 02-110-0630-0025 ծածկագրով հողամասը՝ մակերեսը 214,69 քմ՝ ուղղակի վաճառքով օտարել 189861 (հարյուր ութսունինը հազար ութ հարյուր վաթսունմեկ) դրամ փոխհատուցման գումարով.

գ/ծածկագիր 02-110-0155-0011 բնակավայրերի նշանակության հողամասից առանձնացնել 02-110-0155-0087 ծածկագրով հողամասը մակերես 111,15 քմ՝ 939112 (ինը հարյուր երեսունինը հազար հարյուր տասներկու) դրամ փոխհատուցման գումար:

 

Համայնքի ղեկավար՝                          ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

20 __ թ. ____________                                                                   
գ.Փարպի           

methods for abortion west-bot.com abortion services