Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Փարպի, (0232)64303 parpi.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՕԳՈՍՏՈՍԻ 2021թվականի N 125

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 29.01.2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ.-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N912 որոշման՝ <<Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացումը>> բաժնի պահանջներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված չափագրությունը, Բազմասեր Մանաֆասի Առաքելյանի դիմումը  և այն, որ նրա սեփականությունը հանդիսացող 0050-0061 և 0050-0067 ծածկագրով հողամասերում կառուցված ինքնակամ բնակելի տան և օժանդակ շինությունների օրինականացման դեպքում չի խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել օրինական Բազմասեր Առաքելյանի սեփականությունը հանդիսացող բնակելի տունը 316.0 ք.մ և օժանդակ շինություններ 173.0 ք.մ ընդհանուր՝ 489 ք.մ

ա/բնակելի տուն 1-ին հարկ-178.0 ք.մ

բ/բնակելի տուն 2-րդ հարկ -138.0 ք.մ

գ/շոգեբաղնիք -53.7 ք.մ

դ/Ս/Հ -3.5 ք.մ

ե/ պահեստ-8.4 ք.մ

զ/ ծածկոց-35.7 ք.մ 

է/ լողավազան-44.4 ք.մ

ը/ պարիսպ-22.36 ք.մ

թ/պարիսպ-5.24 ք.մ

2.Օրինական ճանաչելու համար համայնքի բյուե վճարվող գումարի չափը կազմում է.

ա/բնակելի տուն-316.0ք.մ-528668 դրամ.

բ/օժանդակ շինություններ 173.0 ք.մ-173658.

Ընդհանուր՝ 702326 դրամ.

3.Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 29.01.2021թ.-ի թիվ 7 որոշումը.

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում գումարը համայնքի բյուջե ամբողջությամբ վճարելու պահից:

 

Համայնքի ղեկավար՝                          ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

20 __ թ. ____________                                                                   
գ.Փարպի           

methods for abortion west-bot.com abortion services