23.09.20
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
Սեպտեմբերի 23-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հռիփսիկ Դանիելյանը: Ավագանու նիստի քննարկման էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի parpi.am կայքում:
|
|
21.09.20
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
|
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը: Մեր Հայրենիքը ազատ ու անկախ է, մեր Հայրենիքը 29 տարեկան է: Սիրելի՛ Փարպի համայնքի բնակիչներ, սրտանց Շնորհավորում եմ բոլորիդ՝ Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, բարօրություն, անկախ ու միասնական հայրենիք:
|
|
01.09.20
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և Դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Հարգարժա՜ն մանկավարժներ, համբերություն, մեծ կամք ու առողջություն եմ մաղթում Ձեզ այս բարդ իրավիճակը հաղթահարելու համար: Մեր սիրելի՜ աշակերտներ, մաղթում եմ, որ սեպտեմբերի 15-ին մեծ ոգևորությամբ մեկնարկեք կրթական գործընթացը: Դժվարությունները հաղթահարելու համար են և համոզված եմ, որ միասին կհաղթահարենք բորոր դժվարությունները: Հարգանքով՝ Փարպի համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյան:
|
|
01.06.20
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1
|
Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Շնորհավորում ենք բոլոր երեխաներին, մաղթելով անհոգ մանկություն, լուսավոր ապագա և որ ամենակարևորն է՝ առողջություն:
|
|
09.05.20
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ
|
Մայիսը յուրաքանչյուր հայի համար փառահեղ հաղթանակների ու իրադարձությունների ամիս է:Այն եռատոն է մեզ համար: Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Այս տարի հաշվի առնելով ՀՀ-ում արտակարգ դրության առկայությունը՝ նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, չեղարկվել են միջոցառումների անցկացումը: Ծաղիկներ են խոնարհվել Հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ: Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորեց համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը, մաղթելով, որ մեր ազգի կյանքում տարվա ամեն մի օրը լինի հաղթական:
|
|
07.04.20
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 7-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտներ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեր ուղեկիցը:
|
|
|
16.03.20
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Փարպի համայնքի հարգարժա՛ն բնակիչներ.Աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ կոչ ենք անում խուսափել մասսայական միջոցառումներից (կնունք, ծնունդ, հարսանիք, հիշատակի օրեր և այլն), ինչպես նաև հետևել առողջապահության նախարարության կողմից տարածված ցուցումներին.✅ Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:✅ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:✅ Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:✅ Գործատուներին` ապահովել ...
Մանրամասն |
|
08.03.20
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Մաղթում գարնանային հմայք ու տրամադրություն, ցանկանում առողջություն, երջանկություն, անսահման սեր: Եղեք ուժեղ և անկոտրում: Թող Ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով և ուրախությամբ, թող ի կատար ածվեն Ձեր բոլոր նվիրական երազանքները:
|
|
07.02.20
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Փետրվարի 7-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հռիփսիկ Դանիելյանը: Ավագանու նիստի քննարկման էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի parpi.am կայքում:
|
|
28.01.20
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը Հայկական Բանակի ստեղծումն է, որը ձևավորվեց 28 տարի առաջ: Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի՝ Բանակի օրվա առթիվ, մաղթում բոլորիս խաղաղություն և բարօրություն: Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ:
|
|
22.12.19
ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԱՆՈՐԻՆ
|
Փարպիի համայնքապետարանում դեկտեմբերի 22-ին կայացավ Ամանորյա միջոցառում: Միջոցառմանը իրենց մասնակցությունը ցուցաբերեցին պարի, աէրոբիկայի խմբակները և համայնքի շնորհալի երեխաները: Երեխաների գալիք Նոր Տարին շնորհավորեց մշակույթի տան տնօրեն՝ Մարգար Մկրտչյանը:
|
|
20.12.19
ՓԱՐՊԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԸ
|
Դեկտեմբերի 20-ին Փարպիի համայնքապետարանը շնորհավորեց Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցի սաների գալիք Ամանորը: Նախակրթարանի և 1-4 դասարանի աշակերտներին հանձնվեցին նվերներ և Ամանորյա ներկայացման տոմսեր: Հնչեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Սիրելի աշակերտներ, մեր փոքրիկ փարպեցիներ, շնորհավորում ենք գալիք Նոր Տարին, մաղթում ուսման մեջ նորանոր հաջողություններ:
|
|
27.11.19
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
|
<<Գազպրոմ Արմենիա>> մարզական համալիրում նոյեմբերի 25-26-ը անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում մեր համագյուղացի, Աշխարհի առաջնության մասնակից, Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 79 կգ քաշային Արման Ավագյանը դարձել է 2019թ. Հայաստանի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր: Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում քաջ առողջություն և նորանոր հաջողություններ:
|
|
20.11.19
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Նոյեմբերի 20-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հռիփսիկ Դանիելյանը: Ավագանու նիստի քննարկման էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի parpi.am կայքում:
|
|
07.10.19
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
|
Գիրքն ու գրադարանը դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի ինքնության պահպանման գրավականը: Այսօրվա սերունդը մեր ապագայի կերտողն է, ինչպես և գրքի հարատևման երաշխիքը: Գրքի ընթերցանության հանդեպ հետաքրքրություն և սեր արթնացնելու գործում իրենց անփոխարինելի դերն ունեն գրադարանավարները: ՀՀ Կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես <<Գրադարանավարի օր>>: Շնորհավոր տոնդ, հարգելի՛ գրադարանավար:
|
|
05.10.19
ՇՆՈՐՀԱՎՈՐ՛ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
|
Սիրելի՛ ուսուցիչներ. Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ՈՒսուցչի օրվա կապակցությամբ: Մաղթում քաջ առողջություն, երջանկություն, անսահման համբերություն, հաջողություն Ձեր ազգանվեր գործում: Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում: Դուք Ձեր իմաստությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին՝ նրանց փոխանցելով Ձեր գիտելիքներոն ու հմտությունները, Ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար երախտապարտ ենք:
|
|
21.09.19
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
|
ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Փարպի համայնքում անցկացվեց տոնական միջոցառում: Տոնի առթիվ շնորհավորեց համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը: Սիրելի՛ Փարպի համայնքի բնակիչներ, սրտանց Շնորհավորում եմ բոլորիդ՝ Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, բարօրություն, անկախ ու միասնական հայրենիք:
|
|
01.09.19
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի ուսուցիչներ՛, աշակերտներ և ծնողներ Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին՝ մաղթելով նրանց լուսավոր ճանապարհ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին իրենց շնորհակալ աշխատանքի համար: Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր գիտելիքներով, հաջողություններով ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի:
|
|
08.06.19
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հունիսի 8-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Փարպի համայնքի ողջ տարածքում կազմակերպվեց աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ, որին մասնակցում էին Փարպիի համայնքապետարանի աշխատակիցները, մանկապարտեզի և բուժամբուլատորիայի աշխատակիցները, դպրոցի ուսուցիչները և համայնքի բնակիչները:
|
|
1 2 3 4 |