27.11.19
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
|
<<Գազպրոմ Արմենիա>> մարզական համալիրում նոյեմբերի 25-26-ը անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում մեր համագյուղացի, Աշխարհի առաջնության մասնակից, Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 79 կգ քաշային Արման Ավագյանը դարձել է 2019թ. Հայաստանի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր: Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում քաջ առողջություն և նորանոր հաջողություններ:
|
|
20.11.19
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Նոյեմբերի 20-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հռիփսիկ Դանիելյանը: Ավագանու նիստի քննարկման էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի parpi.am կայքում:
|
|
07.10.19
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
|
Գիրքն ու գրադարանը դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի ինքնության պահպանման գրավականը: Այսօրվա սերունդը մեր ապագայի կերտողն է, ինչպես և գրքի հարատևման երաշխիքը: Գրքի ընթերցանության հանդեպ հետաքրքրություն և սեր արթնացնելու գործում իրենց անփոխարինելի դերն ունեն գրադարանավարները: ՀՀ Կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես <<Գրադարանավարի օր>>: Շնորհավոր տոնդ, հարգելի՛ գրադարանավար:
|
|
05.10.19
ՇՆՈՐՀԱՎՈՐ՛ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
|
Սիրելի՛ ուսուցիչներ. Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ՈՒսուցչի օրվա կապակցությամբ: Մաղթում քաջ առողջություն, երջանկություն, անսահման համբերություն, հաջողություն Ձեր ազգանվեր գործում: Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում: Դուք Ձեր իմաստությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին՝ նրանց փոխանցելով Ձեր գիտելիքներոն ու հմտությունները, Ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար երախտապարտ ենք:
|
|
21.09.19
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
|
ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Փարպի համայնքում անցկացվեց տոնական միջոցառում: Տոնի առթիվ շնորհավորեց համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը: Սիրելի՛ Փարպի համայնքի բնակիչներ, սրտանց Շնորհավորում եմ բոլորիդ՝ Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, բարօրություն, անկախ ու միասնական հայրենիք:
|
|
01.09.19
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի ուսուցիչներ՛, աշակերտներ և ծնողներ Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին՝ մաղթելով նրանց լուսավոր ճանապարհ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին իրենց շնորհակալ աշխատանքի համար: Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր գիտելիքներով, հաջողություններով ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի:
|
|
08.06.19
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հունիսի 8-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Փարպի համայնքի ողջ տարածքում կազմակերպվեց աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ, որին մասնակցում էին Փարպիի համայնքապետարանի աշխատակիցները, մանկապարտեզի և բուժամբուլատորիայի աշխատակիցները, դպրոցի ուսուցիչները և համայնքի բնակիչները:
|
|
01.06.19
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՓԱՐՊԻՈՒՄ
|
Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Տոնի կապակցությամբ երեխաներին շնորհավորեց համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, մաղթելով անհոգ մանկություն, լուսավոր ապագա և որ ամենակարևորն է՝ առողջություն:
|
|
24.05.19
ՇՆՈՐՀԱՎՈՐ՛ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
|
Սիրելի՛ շրջանավարտներ՛, շնորհավորում եմ այս հրաշալի , անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ:Այսօր Ձեր կյանքի հիշարժան և հաճելի օրերից մեկն է: <<Վերջին զանգն>> իր մեջ հրաշալի խորհուրդ է ներառում: Այն դպրոցական անհոգ մանկության ավարտի և մեծ կյանք մտնելու խորհրդանիշն է: Այսօր երջանկությունը և տխրությունը իրար են խառնվում: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին:Հարգելի՛ ուսուցիչներ , բաժանումը երկուստեք դժվար է: Հասկանալի է նաև ձեր հուզմունքը: Սակայն զգացվում է նաև այն հպարտությունն ու վստահությունը, որով դուք ճանապարհում եք Ձեր աշակերտներին փորձություններով լի կյանք: Վստահ եմ, որ Ձեր տված գիտելիքների շնորհիվ մեր շրջանավարտները կկարողանան ճիշտ կողմնորոշվել ...
Մանրամասն |
|
09.05.19
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՓԱՐՊԻՈՒՄ
|
Տոնի կապակցությամբ մայիսի 9-ին Փարպիում անցկացվեց միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին համայնքապետարանի և մանկապարտեզի աշխատակիցները, միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքները, պատերազմի վետերան Գաբրիել Աբրահամյանը, դպրոցի աշակերտները:Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորեց համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, մաղթելով, որ մեր ազգի կյանքում տարվա ամեն մի օրը լինի հաղթական:Միջոցառումը տեղի ունեցավ Հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ:Ելույթ ունեցան դպրոցի շնորհալի աշակերտները, աէրոբիկայի խմբակի երեխաները:Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին տրվեց դրամական օգնություն, ...
Մանրամասն |
|
04.05.19
ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Մայիսի 4-ին Փարպի համայնքում կազմակերպվեց աղբահանության մաքրման աշխատանքներ:Աշխատանքներին մասնակցում էին համայնքի բնակիչները, համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի <<Գագիկ Յոլչյանի անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի աշխատակիցները, դպրոցի աշակերտները: Մաքրման աշխատանքներ տարվեցին համայնքի մի շարք փողոցներում, Փարպի-Աշտարակ միջհամայնքային ճանապարհի հարակից տարածքներում: Մաքրման աշխատանքների ժամանակ հավաքված աղբը ժամանակին տեղափոխվեց:
|
|
23.04.19
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Ապրիլի 23-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հռիփսիկ Դանիելյանը: Ավագանու նիստի քննարկմանն էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի parpi.am կայքում:
|
|
27.03.19
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
|
1.Աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-5 ):Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝ա.կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով:բ.ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.գ.Հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.դ. իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.ե.իրականացնում ...
Մանրամասն |
|
23.03.19
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻԱՑԱՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ
|
Մարտի 23-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Փարպի համայնքի ողջ տարածքում կազմակերպվեց աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ, որին մասնակցում էին դպրոցի աշխատակիցները, աշակերտներ, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի բնակիչները: Աշխատանքներ տարվեցին արդեն նախապես ճշտված վայրերում:Մասնակիցներն ապահովեցին համապատասխան պարագաներով, աշխատանքների իրականացման համար ներգրավված էր համապատասխան տեխնիկա:Մաքրման աշխատանքների ժամանակ հավաքված աղբը ժամանակին տեղափոխվեց:
|
|
18.03.19
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Մարտի 18-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հռիփսիկ Դանիելյանը: Ավագանու նիստի քննարկման էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի պաշտոնական՝ parpi.am կայքում:
|
|
07.03.19
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
Մարտի 7-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր համայնքի ղեկավարի տեղակալ՝ Հռիփսիկ Դանիելյանը: Ավագանու նիստի քննարկման էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի պաշտոնական՝ parpi.am կայքում:
|
|
07.03.19
ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԻՇԽԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գարնան այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով անսահման սեր, առողջություն և երջանկություն: Միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ:
|
|
25.02.19
ԿԱՅԱՑԱՎ ՓԱՐՊԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐԹԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
Փետրվարի 25-ին Փարպիի համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կայացավ Փարպի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար՝ Իշխան Առաքելյանը, արձանագրում էր աշխատակազմի քարտուղար՝ Արտաշես Մկրտչյանը: Ավագանու նիստի քննարկման էին դրված որոշման նախագծեր, որոնք տեղադրված են Փարպիի համայնքապետարանի պաշտոնական՝ parpi.am կայքում:
|
|
19.02.19
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ
|
Հայաստանի մշակույթային օրացույցում փետրվարի 19-ը տոն է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008թվականից Հայաստանում, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները Փարպիի համայնքապետարանում շնորհավորեցին բոլորին, արտասանելով Թումանյանի քառյակներից, բանաստեղծություններից:
|
|
28.12.18
ԱՄՓՈՓԵԼՈՎ 2018-Ը
|
Դեկտեմբերի 28-ին Փարպիի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար՝ Ի. Առաքելյանի տարեվերջի հաշվետվությունը կատարած աշխատանքների և համայնքի բյուջեի կատարման մասին: Հանդիպմանը ներկա էին Փարպիի համայնքապետարանի աշխատակիցները, Փարպի համայնքի ավագանու անդամները, դպրոցի տնօրենը, ղեկավարին կից խորհրդակցական մարմնի անդամները և շուրջ 30 փարպեցիներ: Հանդիպման ժամանակ խոսվեց 2019թ.-ի բյուջեի և կատարվելիք աշխատանքների մասին, 2017-2021թթ. զարգացման ծրագրի վերաբերյալ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Համայնքապետարանը ջերմորեն շնորհավորեց բոլորին, նվերներ հանձնեց թվով 3 ավագանիների, 3 ազատամարտիկների , Հայրենական Մեծ Պատերազմի մասնակցի և 90 -ամյա փարպեցուն:Ներկաները շնորհավորեցին միմյանց գալիք Նոր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 |