Unity In Youth երիտ կենտրոնի բացում

Unity in Youth երիտասարդական կենտրոնը պաշտոնապես բացված է: Սիրով և ուրախությամբ ենք ցանկանում նշել,որ վերջերս՝ դեկտեմբերի 1-ին, Փարպիում բացվեց Unity In Youth երիտասարդական կենտրոնը գյուղի հրաշք երիտասարդների նախաձեռնությամբ և, իհարկե, համայնքապետարանի աջակցությամբ։ Վստահեցնում ենք, որ սա այն վայրն է, որտեղ երազանքները վերածվում են հնարավորությունների, իսկ երիտասարդները՝ ուժեղ համայնքի մաս։ Մեր կենտրոնը միավորելու է ստեղծագործ երիտասարդներին, կիսվելու գիտելիքներով, հմտություններով և գաղափարներով՝ աջակցելով նրանց անձնական և մասնագիտական աճին։ Կենտրոնում սպասվում են՝ Բացման ընթացքում ծանոթացանք նաև ՄԵՄ, Հզոր Read more…

Maqoor-ը Փարպիում

Վերջերս՝ օգոստոսի 8-ին «Մաքուր» ՀԿ-ի Արագածոտնի թիմը կազմակերպեց Greening Armenia միջոցառումը, որը կենտրոնացած էր շրջակա միջավայրի պաշտպանության վրա։ Մաքուր-ը բնապահպանական հասարակական կազմակերպություն է,որի նպատակն է բարելավել Հայաստանի էկոլոգիական վիճակը,բարձրացնել երիտասարդների բնապահպանության մասին իրազեկվածությունը և հանդես գալ միջազգային հարթակներում Մաքուր Գլոբալ-ի շրջանակներում։ Միջոցառումը համախմբել էր 12 երիտասարդ մասնակիցների,ովքեր կիսում էին նույն գաղափարները։ Երիատասարդների հետ խոսեցինք Մաքուրի գործունեության, Հայաստանի բնապահպանական խնդիրների և դրանց խելամիտ լուծումների մասին։ Երիտասարդները,բաժանվելով տարբեր թիմերի, առաջարկել են խնդիրներ Հայաստանի մասշտաբով և առաջադրել իրենց Read more…

“Դասավանդի՛ր, Հայաստան” ճամբար

Հուլիսի 1-ից մեկնարկել էր «Դասավանդի՛ր, Հայաստան » ծրագրի ամառային ճամբարը՝ Փարպիի Ղ. Փարպեցու անվան միջն. դպրոցում: Սկզբում 2-4րդ, այնուհետև 4-10րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու 2-շաբաթյա ճամբարին,որի ընթացքում ՝ Ճամբարը 2-4րդ դասարանցիների համար 2-4րդ դասարանցիներն այցելեցին Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին,որը 13-րդ դարի կառույց է և գտնվում է Շաղվերդ գետի ձախ ափին։ Հետաքրքիր խաղերի միջոցով մեր փոքրիկ հրաշքներն ամրապնդեցին իրենց անգլերենի գիտելիքները։ Երեխաները նաև հնարավորություն ունեցան վայելելու Արցախյան բարբառով հեքիաթը՝ Արցախի Ծիլ տիկնիկային խմբի հիանալի Read more…

ՄԵՄ-ը Փարպիում

Վերջերս՝ Հուլիսի 20-ին Իգործ հիմնադրամը “ՄԵՄ”-ի հետ համագործակցելով այցելեց մեր գյուղ` Փարպի: “ՄԵՄ”՝ Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն ստեղծում է մարզերի պատանիների առաջնորդական, ապակենտրոնացված, համագործակցող, հայրենատեր ցանց տարբեր կրթաժամանցային ակտիվությունների միջոցով։ Եվ,ինչպես տեսնում եք,այս անգամ կանգառը Փարպին էր։ Մենթորները երեխաների հետ խոսեցին այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝ Վերջում մարզեցի երիտասարդները կազմեցին համայնքային ծրագրեր և ներկայացրին դրանք, որոնց արդյունքում գյուղի երիտասարդությունը կակտիվանա և կանցնի հայրենիքի զարգացման կարևորագույն գործին: Միջոցառման ընթացքում մարզեցի երիտասարդները ոչ միայն ստացան նոր գիտելիքներ, այլև Read more…

«ԵվրոՔուիզը շարժման մեջ»

#ԵվրաակումբՕշական-ը,որ հիմնադրվել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության և «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի համագործակցությամբ շարունակում է «ԵվրոՔուիզը շարժման մեջ» ծրագիրը: Այս անգամ Եվրաակումբցիները այցելեցին Փարպի,որտեղ հանդիպում ունեցան Փարպիի և Բազմաղբյուրի երիտասարդների հետ։ Եվրաակումբցիները ներկայացրին Եվրաակումբ Օշականի գործունեությունը, հետո խաղացին #ԵվրոՔուիզ, խոսեցին ԵՄ ընձեռած հնարավորություններից։ Երիտասարդները խոսեցին իրենց միջազգային փորձից՝Erasmus + ծրագրերից,և թե ինչպե՞ս մասնակցել նմանատիպ ծրագրերի ու թրեյնինգների։ Վերջում Եվրաակումբցիները Փարպեցիների օգնությամբ որոշեցին բացահայտել գյուղը և ուղևորվեցին դեպի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Սուրբ Դավիթ մատուռ

Ցավոք սրտի, մեզ շատ բան հայտնի չէ Սուրբ Դավիթ մատուռի մասին։ Հայտնի է միայն, որ այն կառուցվել է ուշ միջնադարում և վերակառուցվել 1990-ականներին։ Ներկայումս մատուռից դուրս՝ հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ են իրականացվում։

St David’s Chapel

Unfortunately, we do not know much about St. David’s Chapel. It is only known that it was built in the late Middle Ages and rebuilt in the 1990s. Currently, construction works are being carried out outside the chapel, in the adjacent area.

Սուրբ Թարգմանչաց եկեղեցի

Փարպին իսկապես հարուստ է իր հնագույն կառույցներով, ունի հարուստ պատմական անցյալ և ամենատպավորիչ ապացույցներից է Սուրբ Թարգմանչաց եկեղեցին։ Վաղ քրիստոնեական ժամանակներից մեզ հասած այս կառույցը վերագրվում է 6-7-րդ դարերին։ Եկեղեցին նվիրված է մեր սրբերին՝ Մեսրոպ Մաշտոցին, Ներսես Շնորհալուն։

St Targmanchats Church

Parpi is really rich with its ancient structures, it has a very rich historical past and one of the most impressive proofs is St Targmanchats Church. This structure, which has reached us from early Christian times, is attributed to the 6th-7th centuries. The church is dedicated to our Saints: Mesrop Mashtots, Nerses Shnorhali.

Փարպիի մասին

Մարզ՝ Արագածոտն Քաղաք՝ Աշտարակ Գյուղ՝ Փարպի Բնակչություն՝ 2456 Մակերեսը՝ 8.92 կմ քառակուսի Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1100 մ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք Փարպի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1100 մ է։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղում են գտնվում 5-րդ դարի Ծիրանովոր եկեղեցին, 7-րդ դարի Սուրբ Թարգմանչաց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ Փարպիում Read more…