#ԵվրաակումբՕշական-ը,որ հիմնադրվել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության և «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի համագործակցությամբ շարունակում է «ԵվրոՔուիզը շարժման մեջ» ծրագիրը: Այս անգամ Եվրաակումբցիները այցելեցին Փարպի,որտեղ հանդիպում ունեցան Փարպիի և Բազմաղբյուրի երիտասարդների հետ։

Եվրաակումբցիները ներկայացրին Եվրաակումբ Օշականի գործունեությունը, հետո խաղացին #ԵվրոՔուիզ, խոսեցին ԵՄ ընձեռած հնարավորություններից։

Երիտասարդները խոսեցին իրենց միջազգային փորձից՝Erasmus + ծրագրերից,և թե ինչպե՞ս մասնակցել նմանատիպ ծրագրերի ու թրեյնինգների։

Վերջում Եվրաակումբցիները Փարպեցիների օգնությամբ որոշեցին բացահայտել գյուղը և ուղևորվեցին դեպի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Categories: Information

0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *