Հուլիսի 1-ից մեկնարկել էր «Դասավանդի՛ր, Հայաստան » ծրագրի ամառային ճամբարը՝ Փարպիի Ղ. Փարպեցու անվան միջն. դպրոցում: Սկզբում 2-4րդ, այնուհետև 4-10րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու 2-շաբաթյա ճամբարին,որի ընթացքում ՝

  • Ձեռք բերեցին նոր հմտություններ
  • Ամրապնդեցին իրենց անգլերենի և մաթեմատիկայի գիտելիքները
  • Ունեցան հայկական պարի և երգի դասընթացներ
  • Պատրաստեցին հայկական ավանդական գաթա
  • Ունեցան արշավ գյուղի տարածքում
  • Սպորտային խաղեր
  • Եվ իհարկե ստեղծեցին անմոռանալի հիշողություններ

Ճամբարը 2-4րդ դասարանցիների համար

2-4րդ դասարանցիներն այցելեցին Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին,որը 13-րդ դարի կառույց է և գտնվում է Շաղվերդ գետի ձախ ափին։

Հետաքրքիր խաղերի միջոցով մեր փոքրիկ հրաշքներն ամրապնդեցին իրենց անգլերենի գիտելիքները։

Երեխաները նաև հնարավորություն ունեցան վայելելու Արցախյան բարբառով հեքիաթը՝ Արցախի Ծիլ տիկնիկային խմբի հիանալի ներկայացման շնորհիվ։

Վերջում,իհարկե, այս փոքրիկ հրաշքներին սպասվում էր նվերներ,ինչի համար շնորհակալ ենք “Դասավանդիր Հայաստան”-ին։

Ճամբարը 4-10րդ դասարանցիների համար

4-10րդ դասարանցիներն արշավի ընթացքում այցելեցին Փարպիի Սուրբ Թարգմանչաց եկեղեցի,որի մասին կարող եք կարդալ ստորև նշված հղումով։

Մեր հրաշքները ճամբարի վերջում ըստ թիմերի ունեցան բեմադրություններ և ստացան իրենց նվերները։

Դե ինչ, շնորհակալ ենք “Դասավանդի՛ր, Հայաստան” կազմակերպությանը գյուղի երեխաներին նման հնարավորություն ընձեռնելու և նրանց հիանալի ժամանցի ապահովման համար։

Categories: Information

8 Comments

Գագիկ · 25/07/2024 at 15:42

Շատ լավ անցավ🤩

Աննա · 25/07/2024 at 15:43

Իրոք մեծ գործ եք անում գյուղը զարգացնելու համար…🌝

Haykanush · 25/07/2024 at 15:59

Հիանալի գաղափար է գյուղի կայքը զարգացնելը։

Մարգարիտա · 25/07/2024 at 16:25

Ապրեք շաաաաա՜տ😍

    Mane Nazarian · 25/07/2024 at 17:22

    Դուք ապրեք Ձեր ակտիվության համար։

Շուշանիկ · 25/07/2024 at 16:25

Շատ գովելի աշխատանք եք կատարում🤍

Մարիա · 25/07/2024 at 16:59

Շատ լավ աշխատանք եք իրականացնում ♥️

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *