Unity in Youth երիտասարդական կենտրոնը պաշտոնապես բացված է:
Սիրով և ուրախությամբ ենք ցանկանում նշել,որ վերջերս՝ դեկտեմբերի 1-ին, Փարպիում բացվեց Unity In Youth երիտասարդական կենտրոնը գյուղի հրաշք երիտասարդների նախաձեռնությամբ և, իհարկե, համայնքապետարանի աջակցությամբ։
Վստահեցնում ենք, որ սա այն վայրն է, որտեղ երազանքները վերածվում են հնարավորությունների, իսկ երիտասարդները՝ ուժեղ համայնքի մաս։
Մեր կենտրոնը միավորելու է ստեղծագործ երիտասարդներին, կիսվելու գիտելիքներով, հմտություններով և գաղափարներով՝ աջակցելով նրանց անձնական և մասնագիտական աճին։
Կենտրոնում սպասվում են՝
- բազմազան կրթական ծրագրեր
- արվեստի և մշակույթի միջոցառումներ
- խաղեր
- կրթական և տեղեկատվական հանդիպումներ
Բացման ընթացքում ծանոթացանք նաև ՄԵՄ, Հզոր միտք և Միավորող կամուրջ հասարակական կազմակերպություններին:
Մեզ հետ մեր օրը կիսում էին նաև Միավորող կամրջի ու Իգործի մեր սիրելի գործընկերները:
Ի վերջո, Unity in Youth-ը խոստանում է դառնալ այն ուժը, որը կմիավորի և կոգեշնչի սերունդներին։ Մենք վստահ ենք, որ մեր գյուղի երիտասարդները մեր հենասյունն են, և մենք ամեն ինչ կանենք նրանց աճի և բարելավման համար։
4 Comments
Գագիկ · 09/12/2024 at 20:05
Հրաշալի օր 😍
Mane Nazarian · 09/12/2024 at 20:13
Բոլորիս շնորհիվ
Anush · 09/12/2024 at 20:12
Իսկապես հիանալի է, որ նման երիտասարդություն ունենք այսօր😍 Գովելի է,որ անգամ կայքի մասին մտածող է եղել, ապրեք❤️
Mane Nazarian · 09/12/2024 at 20:13
Անչափ շնորհակալ եմ լավ խոսքերի և գնահատելու համար