Մարզ՝ Արագածոտն

Քաղաք՝ Աշտարակ

Գյուղ՝ Փարպի

Բնակչություն՝ 2456

Մակերեսը՝ 8.92 կմ քառակուսի

Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1100 մ

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք

Փարպի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1100 մ է։

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Գյուղում են գտնվում 5-րդ դարի Ծիրանովոր եկեղեցին, 7-րդ դարի Սուրբ Թարգմանչաց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ Փարպիում են գտնվում նաև Սուրբ Դավիթ և Թուխ Մանուկ մատուռները։

Փարպիում է ծնվել միջնադարյան հայ պատմիչ, մի շարք աշխատությունների հեղինակ Ղազար Փարպեցին։(442_510թթ․)

Categories: Information

0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *